Արծվիկ Մինասյանի մանդատը փոխանցվեց Կարեն Շախմուրադյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ այսօրվա հերթական նիստում հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` փետրվարի 25-ի՝ ԱԺ ատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Շախմուրադյանին տալու վերաբերյալ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մինչ այդ ասել է, որ ՀՅԴ համամասնական ցուցակի անդամներից որևէ մեկն ինքնաբացարկ չի ներկայացրել, ուստի Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը փոխանցվում է ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շա[մուրադյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր այս փոփոխության մասին:




Լրահոս