ՄՕԿ-ը Ռիոյի Օլիմպիական խաղերի համար հակադոպինգային անկախ բաժանմունք է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել, որ Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կգործի հակադոպինգային նոր և անկախ բաժանմունք:

Վերջինս կդառնա Սպորտային արբիտաժային դատարանի (CAS) բաղկացուցիչ մասը:

Սպորտային արբիտաժային դատարանի նոր բաժանմունքն անձամբ կզբաղվի հետազոտություններով և որոշումներ կկայացնի հայտնաբերված խախտումների վերաբերյալ: Խաղերի ավարտից հետո բաժանմունքը կվերանայի հետազոտության արդյունքները` ավելի ճշտգրիտ պատկեր ստանալու համար:

Նոր բաժանմունքի ստեղծումը նպատակ ունի հակադոպինգային հետազոտությունները մարզական կառույցներից անկախ դարձնել:

Ռիոյի Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս