Բեն Լադենն իր թողած նամակում կոչ էր անում օգնել Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը կոչ էր անում ամերիկացիներին օգնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կլիմայի փոփոխության և մարդկության փրկության հարցում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով փաստաթղթերին, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի յառավարության կողմից:

Նամակը, որն ուղղված է ամերիկացի ժողովրդին, հայտնաբերվել է ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի կողմից առգրավված փաստաթղթերում բեն Լադենի լիկվիդացման ժամանակ Պակիստանի Աբբոտաբադ քաղաքում:

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորման առաջնորդը նամակը գրել էր 2009թ. Օբամայի նախագահության առաջին ժամկետի սկբից հետո:

Իր նամակում բեն Լադենը կոչ էր անում «ազատության համար մեծ հեղափոխություն» սկսել: Ինչպես պնդում էր համար մեկ ահաբեկիչը՝ նման քայլը կօգներ Օբամային ռացիոնալ որոշում ընդունել մարդկությանը թունավոր գազերից փրկելու համար:

Բեն Լադենը ոչնչացվել էր ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից 2011թ. մայիսի 2-ին: Նրա նամակագրությունից առաջին փաստաթղթերը հրապարակվել էին 2015թ.:




Լրահոս