Եվրամիությունը կերկարաձգի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը պատրաստվում է ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի քաղաքացիական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով եվրոպական աղբյուրին:

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև չիրականացվեն Մինսկի համաձայնագրերը: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն քննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Փարիզում «Նորմանդյան քառյակի» հանդիպման ընթացքում:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվեցին 2014թ.՝ կապված Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի և Ղրիմի անեքսիայի հետ:




Լրահոս