Մհեր Սեդրակյանի հարցով դիմել են էթիկայի հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողական երեք կազմակերպություններ երկուշաբթի օրը դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ, որպեսզի հանձնաժողովը պարզի՝ արդյո՞ք պատգամավորը խախտել է էթիկայի նորմը:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց լրագրող Փայլակ Ֆահրադյանը: Ընդգծենք, որ հենց նրա և պատգամավոր հետ է տեղի ունեցել հայտնի միջադեպը:

Փայլակ Ֆահրադյանը նշեց, որ լրագրողներին «նախիր» որակելը դիմումում չեն ընդգրկել՝ հաշվի առնելով, որ այդ փաստը, ըստ էության, տեսանյութերում չկար: «Դիմումում ներառել ենք միայն հայհոյելու հանգամանքը, քանի որ հայտնի է, որ վիրավորանքի պահը ֆիքսված չէ», – նշեց նա:

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողով են դիմել «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից ետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:




Լրահոս