Տնտեսությունը սկսում է կենդանանա՞լ. աճ` ընդերքի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի ամբողջ արդյունաբերության այս տարվա հունվարի արտադրանքի ծավալը, անցած տարվա նույն ամսի համեմատ, աճել է 15,7 տոկոսով: Առաջին հայացքից այս ցուցանիշը կարող է հույս ներշնչել, որ տնտեսությունը սկսում է կենդանանալ: Սակայն խնդիրն այն է, որ այդ թիվը պայմանավորված է հանքարդյունաբերության արտադրության ծավալների շեշտակի աճով:

Բանն այն է, որ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ամսի հետ համեմատ, հանքարդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է մոտ 80 տոկոսով: Տեղեկացնենք, որ հանքարդյունաբերությունը կազմում է ՀՀ ողջ արդյունաբերության 27 տոկոսը, այսինքն՝ մեկ քառորդից էլ ավելին: Ստացվում է՝ արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել անցած տարվա համեմատ գրեթե կրկնակի պղնձի եւ մոլիբդենի խտանյութ արդյունահանելու, կամ նույնն է, թե ընդերքը դատարկելու հաշվին:




Լրահոս