Armlur.am-ն այսուհետ կներկայացնի իր ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] `լհասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
Այսպես, մեր ընթերցողը հետաքրքվել է, թե ինչպես է տեղի ունենում ՍՊԸ-ի եւ այլ իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ինչպե՞ս է տեղի ունենում ՍՊԸ-ի եւ այլ իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը:
Ալինա Հարությունյան (41 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում շատ ընկերություններ բախվում են (ՍՊԸ-ի կամ կազմակերպա-իրավական այլ ձեւի ընկերության) փոփոխությունների գրանցման խնդրի հետ: ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցման գործընթացը նախատեսված է հիմնականում հետեւյալ իրավիճակների համար.
– տնօրենի նշանակում եւ հեռացում,
– իրավաբանական հասցեի փոփոխում,
– գործունեության տեսակների փոփոխում,
– իրավաբանական անձի անվանման փոփոխում,
– մուտք կամ ելք հիմնադիրների կամ մասնակիցների կազմից
-հիմնադիր փաստաթղթերի համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ այլ փոփոխություններ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ իրավաբանական անձանց եւ անհատ ճձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցման, կորցրած պետական գրանցման վկայականի փոխարեն նորը տալու, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար գանձվում է տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափերով: