shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Մեսրոբյանը, վարելով Mitsubishi մակնիշի 35 ԼD 732 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղում՝ զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ,Էրեբունիե բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարահային ոստիկանության 1-ին սպայական գումարատակի աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Շարունակությունը՝ shamshyan .com-ի