Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
««Կարմիր ծաղիկ մը գարունի…»
Փոխվեց եղանակը տարվա… փոխվեցին նաև գույնն ու մեղեդին՝ ներդաշնակ յուրաքանչյուրիս հուզական աշխարհին: Ծառ ու ծաղկունքով դեռ չի լցվել մեր գեղեցիկ հայրենին, բայց հոգիս երգում է կարծես.
«Կարմիր ծաղիկ մը գարունի…»…
-Տեր Աստված, դու ինձ նվիրեցիր գարնան հենց առաջին օրը…
-Դստրիկ իմ չքնաղ, երազներիս թագուհի, խաղաղ ու երջանիկ ապագա եմ մաղթում քեզ և բոլոր մանուկներին:
ՀԳ
Իսկ օրվա անակնկալը Միկկի կատուն էր»:
Վերջինս գրառմանը զուգահեռ նաև մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնք, ինչպես սիրում է ՊՆախարարի տիկինը գունային համադրության մեջ են: Այս անգամ նրան է միացել իր դուստրը և օրվա անակնկալը` Միկկի կատուն:
Եվ ինչ է ստացվում, փաստորեն, մինչ ողջ ազգը սգում էր մարտի 1-ը, ՊՆախարարի ընտանիքում զվարճություն էր տիրում: Իսկ ահա Սեյրան Օհանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշում է, որ կարիք չկա, որ իշխանավորները ծաղիկ դնեն Միասնիկյանի արձանին: Դե իհարկե նրանք գարնան գալուստն են նշում, ուրիշ ոչինչ նրանց չի հետաքրքրո՞ւմ: