Կրակոցներ Թումանյան փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցում նկատել են, որ ,Նիսսան Պայտֆայնդերե ավտոմեքենայի ուղեւորներից մեկը մեքենայի առջեւի պատուհանից եւ տանիքի արեւահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Թումանյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացվել 1993 թ. ծնված Ալբերտ Խ.-ն` նշված ավտոմեքենայով, եւ ուղեւորներ՝ 1992 թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993 թ. ծնված Էդգար Ս.-ն եւ 1996 թ. ծնված Մերի Ղ.-ն:
Դեպքի վայրից հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, իսկ ավտոմեքենայի տանիքից, շարժիչի կափարիչի արանքից ու առջեւի աջ մասի ոտնատակից հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճներ:
Վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել եւ առգրավվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ: Ատրճանակի մեջ առկա էր դատարկ պահունակ, իսկ վարորդի դռան գրպանիկից հայտնաբերվել է 26 սմ ընդհանուր երկարության գաղտնի փականով ծալովի դանակ:
Նշանակվել են դատաձգաբանական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս