Կքննարկվի «Էյր Արմենիա»-ի առողջացման ծրագիրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարտի 4-ին կկայանա «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետեր «East prospect Fund» հիմնադրամի կողմից ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը: Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրվել էր պայմանագիր «East Prospect Fund»-ի հետ, որին անցել է բաժնետոմսերի 49 տոկոսը:

Ի դեպ, «East Prospect Fund»-ը գրանցված է բրիտանական օֆշորային տարածքում՝ Վիրջինյան կղզիներում: Սակայն կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք լիցենզավորված ֆինանսական կազմակերպություն են եւ աշխատում են անգլիական իրավական կանոններով: Նշենք, որ ընկերությունը դեռեւս 2014 թվականի վերջերին մտադրություն ուներ «Էյր Արմենիա»-ում 30 մլն դոլարի ներդրում անել: Նախատեսվում էր գնել եւս 2 օդանավ, պետք է վերակառուցվեր ավիաընկերությունը: Իսկ թռիչքները պետք է սկսվեին անցած տարվա հունվար-փետրվարից: Սակայն, ինչպես տեսնում եք, ավելի քան մեկ տարի է անցել, բայց ընկերությունը դեռ հետսնանկացման գործընթացում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս