Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կշարունակի ապաքինվել վնասվածքից ԱՄԷ-ում:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը պետք է վիրահատության ենթարկվի: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը թույլ է տվել անգլիացի կիսապաշտպանին ապաքինվել ԱՄԷ-ում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռունին դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: