Սերժ Սարգսյանը վերանշանակեց Ռոբերտ Նազարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռոբերտ Նազարյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
“Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Ռոբերտ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով”:




Լրահոս