ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչև նախագահության ավարտը չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի կայքում հրապարակված փաստաթղթի տեքստում, գրում է Gazeta.ru-ն:
Ընդ որում, ԵՄ մի շարք երկրներ կողմ են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը:
«Ուկրաինայի հանդեպ ՌԴ կառավարության գործողությունները խոչընդոտում են ժաողովրդավարական գործընթացն ու սպառնալիք ներկայացնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը»,-ևս մեկ տարով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու իր որոշումը բացատրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Եվրամիությունը պատրաստվում է ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի քաղաքացիական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան