
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ընդունել ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:
Նախագիծը կառավարության հավանությանը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, որին հանձնարարվեց նախագիծը ստորագրելու համար ստանալ բոլոր շահագրգիռ մարմինների համաձայնությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ վստահեցրեց, թե կառավության աշխատակազմին հանձնարարելու է նախագիծը քննարկել բոլորի հետ: «Մինչև ձեր հետ չհամաձայնեցնենք, չենք ստորագրի»,- ասաց Աբրահամյանը: