ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում

Երեկ ArmԼur.am-ի տեսախցիկը ֆիքսել է մայրաքաղաք Երեւանում կատարվող հերթական ծառահատումը: Այս անգամ եւս թիրախում Կենտրոն վարչական շրջանն էր: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մի խումբ տարեց տղամարդիկ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարածքում՝ հենց դեմ-դիմաց, անհասկանալի կերպով ծառահատում են անում: Բանն այն է, որ նման ճակատագրի արժանացած ծառերը գոնե առաջին հայացքից այնքան էլ հատման կարիք չունեին. ծառերն առողջ էին եւ ամուր կանգնած հողի վրա:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ինչպե՞ս է տեղի ունենում ՍՊԸ-ի եւ այլ իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը:

Ալինա Հարությունյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում շատ ընկերություններ բախվում են (ՍՊԸ-ի կամ կազմակերպա-իրավական այլ ձեւի ընկերության) փոփոխությունների գրանցման խնդրի հետ: ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցման գործընթացը նախատեսված է հիմնականում հետեւյալ իրավիճակների համար.
– տնօրենի նշանակում եւ հեռացում,
– իրավաբանական հասցեի փոփոխում,
– գործունեության տեսակների փոփոխում,
– իրավաբանական անձի անվանման փոփոխում,
– մուտք կամ ելք հիմնադիրների կամ մասնակիցների կազմից
-հիմնադիր փաստաթղթերի համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ այլ փոփոխություններ:

«Ձեր իրավախորհրդատու»փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցման, կորցրած պետական գրանցման վկայականի փոխարեն նորը տալու, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման համար գանձվում է տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե ՀՀ քաղաքացին խուսափել է զինվորական ծառայությունից, եւ դեռ չի լրացել նրա 27 տարին, բայց նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ապա ի՞նչ պետք է անի նա:

Արման Հովհաննիսյան (ատամնաբույժ, 26 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր հաշվառման վայրի (կամ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատ կամ իրավապահպան մարմին: Զինվորական կոմիսարիատը եւ իրավապահ մարմինը զինծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար ձեռնարկում են միջոցներ եւ քաղաքացուն ներկայացնում զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչային հանձնաժողովը կայացնում է քաղաքացուն զորակոչելու մասին որոշում, ապա իրավապահ մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, դադարեցվում է քրեական հետապնդումը եւ քաղաքացին զորակոչվում է բանակ՝ առանց հետագայում որեւէ բացասական իրավական հետեւանքի:
Իսկ այն դեպքում, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին չլրացած քաղաքացին մինչեւ 2011թ. մայիսի 1-ը ձեռք է բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմք (օրինակ՝ դարձել է գիտությունների դոկտոր), կամ ունի զորակոչից տարկետում ստանալու հիմք (օրինակ` ծնվել է նրա երկրորդ երեխան), նա կարող է պետական բյուջե մուծել օրենքով սահմանված կոնկրետ վճարներ, որի արդյունքում կդադարեցվի քրեական հետապնդումը, նա կհաշվառվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում եւ կստանա զինվորական գրքույկ:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ազատազրկման, կալանքի եւ ազատության սահմանափակման դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների եւ պահեստազորայինների զինվորական գրքույկները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:




Լրահոս