Parliamentmonitoring-ը հրապարակել է 12.09.2015-21.12.2015 վերլուծությունը, որում ներկայացված են նաև պատգամավորների բացակայության պատկերը: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տրամադրած ամփոփաթերթի` 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 120 քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է 5 պատգամավոր (ԱԺ-ի տվյալները ներառում են նաև գրանցման և օրակարգերի հաստատման քեարկությունները):
ArmLur.am-ը տեղեկանում է, որ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած 5 պատգամավորներն են`
Գագիկ Ծառուկյանը (ԲՀԿ)
Հայկ Խաչատրյանը (ԲՀԿ)
Վարդան Օսկանյանը (ԲՀԿ)
Կարո Կարապետյանը (ԲՀԿ)
Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ)
Տեղեկանքի համաձայն` ԱԺ նախագահի կողմից հարգելի է ճանաչվել Հայկ Խաչատրյանի 103 բացակայությունից 61-ը, Վարդան Օսկանյանի 89 բացակայությունից 34-ը, Կարապետյանի 72 բացակայությունից 44-ը: Ամենաշատ բացակայած 2 պատգամավորների` Գագիկ Ծառուկյանի 120 և Աշոտ Աղաբաբյանի 114 բացակայություններից հարգելի ճանաչվածների կոնկրետ թիվ չի նշվել: