Հուլիսի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ Ասոցացման ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման, Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության, ներքաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների հետ առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարացման հեռանկարները: