Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշանակել է երկրում նախագահական ընտրությունների ամսաթիվը: Վրաստանի նախագահը հուլիսի 1-ին կարգադրություն է ստորագրել, և այդ իրավական ակտն արդեն հրապարակվել է: Հերթական ընտրությունները կայանալու են 2013թ. հոկտեմբերի 27-ին` ամսվա վերջին կիրակի օրը”,-ասել է Մանջղալաձեն:
Այս պահին հայտնի է նախագահի 3 թեկնածուի անուն: Դրանց թվում է Վրաստանի փոխվարչապետ, Կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, ով ներկայացնում է իշխող “Վրացական երազանք”-ը: Մյուս թեկնածուն Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին է, երրորդը՝ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, ում թեկնածությունն առաջադրել է “Ազգային խորհուրդ” հասարակական կազմակերպությունը: