Ինչ կարող է պատմել մազերի վիճակն առողջության մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մազերի վիճակը կարող է ցույց տալ, թե որքանով է առողջ օրգանիզմը և ինչի պակաս ունի այն:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է ուշադրություն դարձնեն այս ազդանշաններին:

1. Մազերի կոտրվող ծայրեր 

1

Կոտրվող ծայրեր ունեցող մազերը խոսում են օրգանիզմում երկաթի պակասության մասին: Այս դեպքում պետք է սննդակարգի մեջ ներառել լյարդ, միս, ձու, լոբազգիներ, հացահատիկ, դդմի սերմեր, քունջութ, մաղադանոս:

2. Չորություն

2

Շատ չոր մազերը օրգանիզմում սպիտակուցների, վիտամին A-ի և ճարպային թթուների պակասության նշան են: Այն կարող է նաև վահանագեղձի հետ կապված խնդրի ազդանշան լինել:

3. Մազաթափում

3

Ավիտամինոզի պատճառով: Այն տեղի է ունենում հատկապես աշնանն ու գարնանը: Անհրաժեշտ է համապատասխան անալիզներ հանձնել:

4. Թեփ

4

Թեփն առաջանում է ոչ միայն շամպույնի ոչ ճիշտ ընտրության, այլև սնկային ինֆեկցիայի կամ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների պատճառով:

5. Վաղ տարիքում սպիտակ մազեր 

volosy-6

Վիտամին B-ի և ֆոլաթթվի պակաս, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի և վահանագեղձի խնդիրներ:   

6. Մգեցում

volosy-7

Իսկ եթե ձեր մազերն առանց միջամտության մուգ երանգ են ստանում, ապա դա վկայում է լյարդի և լեղապակի խնդիրների մասին:




Լրահոս