Այսօր «Մեդիա կենտրոնում» ամփոփվեցին Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները: Հանդիպմանը ներկա ՀՀ Էկոնոմիկայի նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա իր վերջին խոսքն է մոնիտորինգի այս գումարման շրջանակներում և հաջողություն մաղթեց իր գործընկերներին:
«Այստեղ արձանագրված խնդիրների պատճառներից է այն, որ պատգամավորների մի զգալի հատված առաջարկություններ է ներկայացնում ուղղակի ներկայացնելու համար, հանրությանն ավելի հաճելի լինելու համար, բայց ոչ հետևողական, մինչև վերջ տանելու համար, արդյունքում, երբ դիմադրության ես արժանանում, պայքարի այլ ձև չի մնում, քան բոյկոտն ու հայտարարությունը: Սա մարտահրավեր է բոլորիս՝ թե՛ իշխանականներին, թե՛ ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրությամբ ընդունված նոր կանոնակարգերն այս հարցին վերջնական լուծում տան, արդյունք ունենան», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: