ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլին ՀՀ պետական բյուջեից մոտ 1 մլն դրամ է տրամադրել սպորտային ապրանքներ գնելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ֆուտբոլային առաջնություն է կազմակերպել իր աշխատակիցների համար եւ դրա ծախսերը հոգացել է հենց մեր` հարկատուներիս հաշվին: Ընդ որում, ՊԵԿ-ն իր գնումները կատարել է բավական թանկ խանութից` «Կուլինարի դիսթրիբյութորս» ՍՊԸ-ին պատկանող «Մեգա սպորտ» խանութների ցանցից: Բացի այդ, նույն խանութից ՊԵԿ-ը պարգեւատրման 3 գավաթի համար վճարել է ավելի քան 63 հազար դրամ: Մինչդեռ նույն ապրանքները մի քանի անգամ էժան գներով ՊԵԿ-ը կարող էր գնել այլ խանութից կամ տոնավաճառից: Այսպիսով՝ հարկային ծառայությունը մարդկանց «կաշին քերելով» բերում, պետբյուջեում գումարներ է մուտքագրում, որպեսզի հետո հանուն իր հաճույքի կազմակերպված մի խաղի համար միլիոնավոր դրամներ դուրս գրի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ