ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Սպայկա» ՍՊԸ-ի հրդեհի պատճառների ուսումնասիրության եզրակացությունից հետ գործն ուղարկվելու է ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին` ժամը 23:58-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Արդեն մեկուկես ամիս է անցել, սակայն դեռեւս պարզ չէ, թե ընկերությունն ինչի հետեւանքով էր այրվել: «Ժողովուրդ»-ը փորձեց «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից պարզել, թե ինչու չեն տրվում եզրակացության արդյունքները: Ու քանի որ կենտրոնը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում, արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանից պարզեցինք, որ փորձաքննությունը դեռեւս շարունակվում է. «Այն շատ ծավալուն աշխատանք է եւ հավանաբար դեռեւս մեկ ամիս էլ կձգվի: Բանն այն է, որ ընկերության տարածքը մեծ է, եւ պետք է մանրամասն ուսումնասիրել»:




Լրահոս