Ըստ parliamentmonitoring.am կայքի ներկայացրած վիճակագրության` ԱԺ 8-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀԿ խմբակցության ամենաշատ հարց տված (20) և ելույթ ունեցած (13) պատգամավորը Խոսրով Հարությունյանն է: Դեմ քվեարկել են Առաքել Մովսիսյան և Սուքիաս Ավետիսյանը` մեկական անգամ: Միակ ձեռնպահ քվեարկածը Վարդան Այվազյանն է: Ամենաշատը չի քվեարկել Մհեր Սեդրակյանը (51), բացակայել է Աշոտ Աղաբաբյանը (91):
ԱԺ 5-րդ գումարման ընթացքում խորհրդարանի ամենաշատ կողմ քվեարկածների տասնյակը կազմված է բացառապես ՀՀԿ-ականներից, տասնյակն էլ գլխավորում է Ռազմիկ Զոհրաբյանը: Ամենաշատ դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորների տասնյակում ՀՀԿ-ական չկա: Ամենաակտիվների տասնյակում միակ պատգամավորը Խոսրով Հարությունյանն է:
5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀԿ-ն գրանցել է «դեմ» քվեարկությունների աննախադեպ ցածր ցուցանիշ: Խմբակցության 70 պատգամավորները միասին քվեարկել են 6580 անգամ, բացի 2 դեմ-ից և 1 ձեռնպահից, մնացած բոլորը կողմ քվեարկություններ են: