
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Եվրո-2016»-ին մասնակցելու համար թիմ կարող է չհրավիրել Անդրեա Պիռլոյին և Դանիելե Դե Ռոսիին:
Կոնտեն ցանկանում է այնպիսի ֆուտբոլիստներ հրավիրել, ովքեր մշտական խաղային պրակտիկա ունեն Եվրոպայում, բայց Պիռլոն հանդես է գալիս MLS-ում, իսկ Դե Ռոսսին ամբողջ մրցաշրջանի ընթացքում վնասվածքներ է ստացել: