Սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը, հղում անելով երկրի էներգետիկայի նախարարությանը, հայտնում է, որ երկրում զանգվածային հոսանքազրկումներ են տեղի ունեցել:
Հոսանքազրկման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Միևնույն ժամանակ, ռուսական ավիացիան շարունակում է ավիահարվածները ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ: