
«Այդ «Բենթլի»-ին վերաբերվում էի զուտ որպես նվեր. ավտոմեքենան չէ այն երեւույթը, որը կարող է ինձ համար արժեք ներկայացնել: Այո՛, Աշոտ Սուքիասյանը ժամանակին ունեցել է «Բենթլի» ավտոմեքենա, սակայն բոլորովին այլ մոդելի, որը որեւէ առնչություն չունի ինձ պատկանող ավտոմեքենայի հետ»:
Ահա թե ինչ է անում ՀՀԿ-ական իշխանավորների հետ երկարատեւ ու սերտ շփումն ու «ախպերությունը». բացի մնացած այլ բացասական երեւույթներից, օլիգարխ-հոգեւորականն ընդօրինակում է նաեւ չմտածված խոսելու եւ դրանով իսկ ամեն ինչ էլ ավելի փչացնելու ՀՀԿ-ական գիծը: Առաջ ասվում էր, որ «Բենթլի»-ն իր սանիկ Աշոտ Սուքիասյանն է նվիրել, հիմա էլ ստացվում է, որ Սուքիասյանի «Բենթլի»-ն իր «Բենթլի»-ի հետ որեւէ առնչություն չունի՞: Նման դեպքերի համար մարդը, եթե հիշողությունը կատարյալ չէ, պետք է ծոցատետր պահի եւ բոլոր ասածները գրառի այնտեղ, հետո նայի, որպեսզի նման թյուրիմացություններ չլինեն: