Անգլիացի Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
18-ամյա հարձակվողը մասնակցել է երկու հանդիպման՝ Եվրոպայի լիգայում դանիական «Միտյուլանդ»-ի, Անգլիայի Պրեմյեր լիգայում Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ: Երկու հանդիպումներում էլ Ռեշֆորդը դարձել է դուբլի հեղինակ: «Արսենալի» հետ հաղթական խաղում (3:2) նա կատարել է նաև գոլային փոխանցում: