ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլոր ժամանակաշրջաններում՝ ե՛ւ նախագահությունը ստանձնելիս, ե՛ւ հանձնելիս, ե՛ւ ամբողջ ժամանակահատվածում պետք է ամեն օր նորմալ աշխատել. այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»:

Տիգրան Թորոսյան «Առաջին լրատվական»

ՀՀԿ-ական նախկին պաշտոնյաներն ա՛յ այսպես գոնե մի քանի տարին մեկ պետք է մի թեթեւ հիշեցնեն իրենց գոյության մասին, այլապես ոչ ոք երբեք էլ չի հիշի, քանի որ իրենց անպտուղ ու քայքայիչ գործունեությամբ ոչ մի դրական հետք չեն թողնում: Այն, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարը խոսում է նորմալ աշխատելուց, նորմալ է, քանի որ նա ՀՀԿ-ական է, իսկ ՀՀԿ-ականները սիրում են նորմալ աշխատելուց խոսել ու դրա հետ մեկտեղ նորմալ չաշխատել: «Ամեն ինչ լավ կլինի»-ն էլ նույն կինոյից է, միշտ էլ այդպես ասում են, ու երբեք էլ ոչինչ լավ չի լինում, լավ լինում է միայն ՀՀԿ-ի համար:




Լրահոս