ԱՇԽԱՏԵԼ ԵՆ ՇԱՀՈՒՅԹՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների ակտիվներն ավելացել են 12.7%-ով եւ եռամսյակի վերջի դրությամբ կազմել 43.2 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ, պարտավորություններն ավելացել են 18.4%-ով եւ կազմել 29.2 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալն ավելացել է 2.4%-ով եւ կազմել 14.1 մլրդ դրամ: ԿԲ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակի ընթացքում ապահովագրական ընկերությունների` վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 330.5 մլն դրամ: Շահույթով է աշխատել 5 ընկերություն: Հաշվետու ամիսներին ապահովագրական ընկերությունների հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 11.4 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները` 751.1 մլն դրամ կամ ապահովագրավճարների 6.6%-ը: Դիտարկվող ժամանակաշրջանում հաշվեգրված ապահովագրական հատուցումների մեծությունը կազմել է 4.9 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները` 168.9 մլն դրամ կամ ապահովագրական հատուցումների 3.4%-ը: Մարտ ամսվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերություններն ունեցել են ապահովագրության 532.9 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական գումարների մեծությունը կազմել է 8.0 տրլն դրամ: Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը կազմել է 2.0 տրլն դրամ կամ ապահովագրական գումարների 25.5%-ը: 2013թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն:




Լրահոս