Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը միացել են Գյումրիի անօթևաններին օգնելու ակցիային (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանը համացանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու անօթևաններին օգնելու նպատակով կազմակերպած ակցիային:

«Հենց նոր ստացա այս նամակը և կարծում եմ՝ հայտնի արվեստագետի և մի խումբ ակտիվիստների այս նախաձեռնությունը լավ նպատակի համար է: Մենք նույնպես ուսումնասիրել ենք չափանիշներին չհամապատասխանող այն պայմանները, որոնցում Գյումրու բնակիչներն ապրում են, և աշխատում ենք նրանց աջակցելու ուղղությամբ»:
Ակցիային միացել է նաև Շառլ Ազնավուրը. «Դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչև մարտի 20-ը հանգանակել 120.000 ֆունտ ստեռլինգ»,- գրում է շանսոնյեն սոցցանցի իր էջում:




Լրահոս