Գագիկ Խաչատրյանի «դարաշրջանն» ավարտվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է իշխանական բուրգի վերաձեւման գործընթացը: Ուժային կառույցները եւ դատաիրավական համակարգը երիտիշխանության վերահսկողության ներքո հանձնելուց հետո հերթը հասավ հարկային եւ մաքսային մարմիններին: Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմից հանելուց ընդամենը մեկ օր անց՝ երեկ, Սերժ Սարգսյանն արդեն հրամանագիր ստորագրեց իր վերահսկողական վարչության պետ Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ նախագահ նշանակելու մասին: Այսպիսով կարող ենք ասել, որ ավարտվեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի «դարաշրջանը»:

Իսկ ինչ վերաբերում է ՊԵԿ նոր ղեկավարին, ապա նա չնայած իր ողջ կենսագրության ընթացքում պետական պաշտոններ է զբաղեցրել, բայց հասցրել է միլիոնավոր դոլարների կարողություն կուտակել: Միայն 2015-ին Հովհաննես Հովսեփյանը իբրեւ նվեր ինչ-որ աղբյուրից 190 հազար դոլար է ստացել հավանաբար ազնիվ եւ անաչառ պաշտոնավարման համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս