Իշխան Զաքարյանի տեղակալ դառնալու հավակնորդների պակաս չի զգացվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լևոն Յոլյանի՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվելուց հետո նրա պաշտոնը Վերահսկիչ պալատում թափուր է մնացել։ Իսկ Իշխան Զաքարյանի տեղակալ դառնալու հավակնորդների պակաս չի զգացվում։ Մեր տեղեկություններով, գլխավոր հավակնորդը ՎՊ անդամ Սոնա Ղարիբյանն է։ Վերջինս թեև ինժեներ-էլեկտրամեխանիկ է և ավարտել է ՀՊՃՀ-ն, սակայն հաջող կարիերա է արել՝ էլեկտրամոնտաժողից դառնալով հաշվապահ, ապա հայտնվելով Կենտրոնական բանկում՝ բաժնի պետի պաշտոնում։ Հետո տևական ժամանակ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, որտեղ ավելի քան 600 մլն. դրամի խախտում է հայտնաբերել հարկայինում՝ սկիզբ դնելով ֆինանսների նախարարություն-ՊԵԿ հակամարտությանը։ 2015թ. փետրվարին ՀՀԿ-ական Սոնա Ղարիբյանը ՎՊ խորհրդի անդամ է դարձել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս