Հունիսի 17-23-ը Մարսելում կայացավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»: Այն անցկացվեց Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Մարսել քաղաքում:
«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Շառլ Ազնավուրին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու, ինչպես նաեւ նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով եւ նահանգի հուշամեդալով պարգեւատրելու արարողությանը: Ժ. Կ. Գոդենը նշեց, որ Մարսելի պատվավոր քաղաքացու կոչումը վերջին անգամ շնորհվել է 1947թ.: Միջոցառմանը մասնակցում էին հայ եւ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Արարողությանը հաջորդեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին կազմակերպված ճաշկերույթը:
ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ