Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է լավագույնը 98 կգ քաշային կարգում:

Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հրապարակած աղյուսակում 66 կգ  քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 4-րդ տեղում է:

75 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 9-րդ, իսկ Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը 13-րդն են:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը վարկանիշային նոր աղյուսակը կազմել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքներով:




Լրահոս