«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ վաղը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը որպես վկա ցուցմունք է տալու:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու օր առաջ Ժ. Սէֆիլյանն ստացել է համապատասխան ծանուցագիր: Գործի մանրամասները հայտնի չեն, սակայն հրապարակային գործչին թեկուզ վկայի կարգավիճակով նրա ակտիվ գործունեության շրջանում հարցաքննության կանչելն ինքնաբերաբար համապատասխան հարցեր է առաջացնում: