![](https://armlur.am/wp-content/uploads/2016/03/465359-01-08_01.jpg)
Փարիզում կայացել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նախարարները հույս են հայտնել, որ մինչև հունիսի վերջ Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն, փոխանցում է BBC-ն:
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:
4 երկրների ներկայացուցիչները կոչ են արել ազատ արձակել գերիներին և անօրինական ճանապարհով ձերբակալված անձնանց մինչև ապրիլի 30-ը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն իր հերթին հայտարարել է բանակցությունների ավարտի մասին և նշել, որ հանդիպումն արդյունքներ չի տվել: Նա նշել է երկրի արևելքում հրադադարի սահմանման անհրաժեշտությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան