Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրաման է արձակել միջուկային զենք կիրառել ցանկացած պահի՝ ելնելով երկրի ազգային շահերից: Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը՝ Հյուսիսային Կորեայում այդպիսով պատասխանում են ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին:
Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կդիտարկի իր ռազմավարությունը, որպեսզի կանխարգելիչ հարված հասցնի:
Բացի այդ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել գիտնականներին և զինծառայողներին բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել երկրի միջուկային պոենցիալն ամրապնդելու համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան