Հրապարակ. Հովիկ Աբրահամյանին արգելել են Ուկրաինա մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակըե գրում է. “”Սա` ինձ, սա` քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին” կոնֆիգուրացիան հայտնվեց վտանգի տակ դիզվառելիքի եւ Արարատի գյուղվարչության պետի դեմ հարուցված քրգործի պատճառով, որովհետեւ Ջոնիկ Աբրահամյանի կողքին հնչում է նաեւ Արգամի անունը:
Մենք տեղեկացանք նաեւ, որ հուլիսի 4-ին Հովիկ Աբրահամյանը ներկայացուցչական եւ մեծ պատվիրակությամբ պաշտոնական այցով պետք  է մեկներ Ուկրաինա՝ հանդիպելու ոչ միայն յուր գործընկերոջ` Ուկրաինայի Ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինի, այլեւ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այցը տեւելու էր երեք-չորս օր, իսկ Կիեւ մեկնելու համար Հովհաննես Արգամիչը վարձել էր առանձին ինքնաթիռ: Սակայն, ինչպես երեւում է, զայրացած “վերեւներնե ասել են` “ստոպ, գնալ չկա”:
Առավել մանրամասն` “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս