
ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորները մեկնաբանել են բրիտանական Vive Charlie օնլայն ամսագրում հրապարակված մարդասպան դայակի ծաղրանկարը, փոխանցում է Rbc.ru-ն:
Ամսագրի շապիկին պատկերված է սև հիջաբով կինը, ում ձեռքին աղջնակի արնաշաղաղ գլուխն է: Ծաղրանկարի ներքևում գրառում կա. «Ջիհադ-դայակ: Եղիր հնազանդ կամ զգուշացիր»:
Պետդումայի պատգամավորները սա «հասարակության բարոյական հիմքերի խարխլման փորձ» են անվանել:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Մոսկվայում Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի Գյուլչեհրա Բոբոկուլովան գլխատել էր 4-ամյա աղջկան:
Vive Charlie օնլայն ամսագիրը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2015թ. հունվարին՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի լրագրողների նկատմամբ ահաբեկչությունից հետո: