ՀԺ.Արտակ Բուդաղյանին մեղադրա՞նք կառաջադրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հնարավոր է առաջիկայում, Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, գործում որպես կասկածյալ ներգրավվի, այնուհետև նրան մեղադրանք առաջադրվի զինված հարձակում իրականացնելու համար։
 
Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը։ Բուդադյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին։ “Բողոքարկումը ներկայացրել ենք հենց գլխավոր դատախազին, որովհետև մենք որևէ հույս չունենք, որ զինդատախազի կողմից կարող է անաչառ մոտեցում լինել, հաշվի առնելով դեպքից հետո արված հայտարարությունները”,- երեկ մեր թղթակցին ասել է Ալումյանը։ Վերջինս չի ցանկացել մեկնաբանել Բուդաղյանին որպես կասկածյալ ներգրավելու հավանականությունը, հայտարարելով, որ չի ցանկանում անգամ ենթադրել, որ կարող է նման բան լինել”,- գրում է թերթը։
 
Մանրամասները այսօրվա համարում




Լրահոս