ԱՄՆ Ջորջիա նահանգի` ԼՂՀ ճանաչման մասին ընդունած բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Մարտի 3-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելուու ճանաչելու» մասին H.R. 1580 բանաձև։ Բանաձևի նախագիծը ներկայացվել է պալատի անդամներ Փաթ Գարդների ու Դեմեթրիուս Դուգլասիկողմից։

ԼՂՀ ԱԳՆ-ն ներկայացնում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․ «Հարգելով և ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկար ևհարուստ պատմություն ունի և իր նվիրական տեղն էզբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը հռչակեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին` երկարպայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, և նրա ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանումապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքումհաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայականայլդժվարությունների պայմաններում, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի  հավատարիմ է իր քաղաքացիներին՝պահպանելով իր անկախությունը, և, միաժամանակ, ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, ուանցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակտարածաշրջանի համար, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ միջազգային դիտորդները, այդ թվում Միացյալ Նահանգները, գնահատել են 2015 թ. մայիսի 3-իխորհրդարանական ընտրությունները որպես ազատ և թափանցիկ,

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է, որ այս մարմնի անդամները իրենց հարգանքն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա քաղաքացիների նկատմամբ, արժանին մատուցում զոհողություններին, նվիրվածությանն ուվճռականությանը, որոնք ցուցաբերվել են Հանրապետության ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, մաղթում  խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ և կոչ անում միջազգային հանրությանը համարժեք կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն:

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ Ներկայացուցիչների պալատի քարտուղարը լիազորված է և հանձնարարական է ստացել պատրաստելսույն բանաձևիհամապատասխան պատճենը՝ այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը փոխանցելու համար»:




Լրահոս