Հրապարակ. ՀՀԿ-ում սրտատրոփ սպասում են Գործադիր մարմնի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “ՀՀԿ-ում բոլորը շունչները պահած սպասում են առաջիկա օրերին տեղի ունենալիք Գործադիր մարմնի նիստին: Մարզպետների հրատապ թեմային գումարվել է նաեւ ԱԺ մեծամասնության պահվածքի “թեման” ՎՊ զեկույցի ժամանակ, երբ խորհրդարանի ամենաբարձր ամբիոնից հնչել են “լափել”, “թալանել” եզրույթները:
Այդ պահվածքը, մեր տեղեկություններով, բավականին զայրացրել է Սերժ Սարգսյանին, ինչն էլ պատճառ էր դարձել, որ շաբաթ օրը Հովիկ Աբրահամյանը նախագահականում տեղի ունեցած բավականին ընդլայնված կազմով  խորհրդակցությանը չմասնակցի: Այսպիսով, ջուրն են լցվել ապագային առնչվող Հովիկ Աբրահամյանի բոլոր կարգի ծրագրերը, այդ թվում` կապված Արարատի մարզի եւ իր որդու հետ:
Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր իր որդուն Արտաշատի քաղաքապետ, ապա նաեւ մարզպետ դարձնել: Ընդ որում, բավականին բարդ կոնֆիգուրացիայով, որովհետեւ Արտաշատի քաղաքապետին ոչ մի կերպ չէր հաջողվում համոզել հրաժարական տալուե:
Առավել մանրամասն այսօրվա համարում




Լրահոս