“Ժողովուրդ”-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները թևակոխել են նոր, առավել լարված փուլ: Ըստ այդմ, Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, թե իր “օֆշորային սկանդալի” պատմության թիկունքում կանգնած է Հ. Աբրահամյանը: Մատուցվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը “տեղում չէ”, քանի որ չի շտապում կենսագործել վարչապետին “ջրից չոր դուրս բերելու” “օպերացիան”:
Եվ որպեսզի ասվածն առավել արժեքավոր լինի, Տ. Սարգսյանը տարաբնույթ փաստարկներով փորձել է ապացուցել, թե այդ պաշտոնյաները, ինչպես և ՎՊ նախագահը, կառավարվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ըստ նույն աղբյուրների՝ չի բացառվում, որ առաջիկայում, բացի գլխավոր
դատախազից, փոխվի նաև ԱԺ նախագահը:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում