ԱԱԾ նորանշանակ տնօրենի կինը 48 մլն է նվեր ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության  նորանշանակ տնօրենի Գեորգի Կուտոյանը ներկայացրել է իր ունեցվածքի և գույքի մասին տարեկան հայտարարագիրը: Պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում Կուտոյանն աշխատանքի վարձատրությունների շնորհիվ վաստակել է 2 մլն դրամից ավել գումար:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ: ԱԱԾ նորանշանակ տնօրենն ունի նաև MERCEDES-BENZ E 320 4 MATIC մակնիշի ավտոմեքենա և բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում:

Կուտոյանի կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախորդ տարին նրան պատկանող գույքն ավելացել է 48 միլիոն դրամ արժողությամբ բնակարանով: Բիշարյանն այդ բնակարանն նվեր է ստացել իր հորից` Թաթուլ Բիշարյանից: Նշենք, որ Գեորգի Կուտոյանի կնոջ դրամական միջոցները կազմում են 4 մլն դրամ:




Լրահոս