Պայուսակ գողացողին բերման ենթարկեցին տնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին, ժամը 17.26-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1972 թ. ծնված Մեսրոպ Խ.-ն մի բուժհաստատությունից պայուսակ է գողացել: Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողների և ոստիկանության վետերանների համատեղ միջոցառումների արդյունքում՝ Մեսրոպ Խ.-ն, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման է ենթարկվել Բազումի բաժանմունք:
Պարզվել է, որ նա բուժհաստատության ավագ բուժքույր Կ.-ի աշխատասենյակի սեղանից գողացել է նրա պայուսակը, որում եղել է անձնագիր, բանկային քարտ և 37.000 դրամ: Գողոնը մասամբ առգրավված է: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Վանաձորի քննչական բաժին:




Լրահոս