Մոսկվայում 4-ամյա աղջկան սպանած ուզբեկ դայակի որդուն հավաքագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
«Գտնվելով Կենտրոնական Ասիայից քաղաքացիների շրջանում, նա ենթարկվել է ագիտացիայի՝ Սիրիայում ահաբեկիչների շարքերում մարտերին մասնակցելու համար: Նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության, քանի որ պարզվել է, որ Մոսկվայում չի հանդիպել մոր հետ»,-ասել է աղբյուրը:
Ուզբեկստանի ՆԳՆ-ում հաստատել են դայակի ավագ որդու ձեբրակալության մասին լուրերը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ բրիտանական Vive Charlie օնլայն ամսագիրը հրապարակել է մարդասպան դայակի ծաղրանկարը: