
shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Գասպարյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 31 ՏԼ 415 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ, հայտնաբերել են վարորդին՝ մահացած վիճակում:
Մանրամասները ՝ shamshyan .com-ում