Ռուսաստանի և Չեխիայի հավաքականները հունիսի 1-ին Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է Չեխիայի Ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:
«Չեխիայի և ՌԴ-ի ֆուտբոլային միություններն ամուր կապեր են հաստատում: Մի քանի խորհրդակցություններից հետո մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումը կկայանա: Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Ինսբուրկում: Բացի դա, երկու կողմերն էլ համաձայնվել են, որ ՌՖՄ-ն կլինի կազմակերպիչը», – նշված է հայտարարությունում:
Եվրո-2016-ին ընդառաջ Ռուսաստանի հավաքականի հունիսի 5-ից 25-ը հավաք կանցկացնեն, որից հետո հավաքականը կմեկնի Ֆրանսիա: Բացի չեխերի հետ հանդիպումից Ռուսաստանը կանցկանի ընկերական հանդիպումներ Լիտվայի (26 մարտ), Ֆրանսիայի (29 մարտ) և Սերբիայի (հունիսի 5) հավաքականների հետ: