Հարց քաղաքացիներից` որ դեպքում կարող են զրկվել ՀՀ քաղաքացիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] `հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Քույրս տեւական ժամանակ է՝ բնակվում է ՀՀ-ից դուրս՝ Ռուսաստանի Դաշնությունում: Նա տարիներ շարունակ հայրենիք չի վերադարձել, այսինքն՝ մշտական բնակություն է հաստատել ՌԴ-ում: Հիմա ուզում է իմանալ՝ հնարավոր է իրեն ՀՀ քաղաքացիությունից զրկած լինեն: Նշեմ, որ քույրս չի հրաժավել ՀՀ քաղաքացիությունից:

Գրետա Միրաքյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Միրաքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը:
Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են ՀՀ-ի պաշտպանությունից եւ հովանավորությունից:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ մշտական բնակչության թիվը 2015-ի սկզբին եղել է 3 միլիոն 10 հազար (այս թիվը իր մեջ ներառում է նաեւ արտագաղթած, բայց ՀՀ քաղաքացիությունից չհրաժարված բնակիչներին), անցած տարի այդ թիվը եղել է 3 միլիոն 17 հազար: Այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության թիվն այս տարի պաշտոնապես նվազել է 7 հազարով:




Լրահոս